Առողջապահություն 2.2010
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)
Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից:
Անընկալությունը, ինչպես նաև ընկալությունը տվյալ կենսաբանական տեսակի (մարդ, թռչուն, ջրում, ցամաքում բնակվող կենդանիներ) հատկանիշն է, որի շնորհիվ կենդանիները մարդու հիվանդություններով և մարդիկ` տարբեր կենդանիների հիվանդություններով չեն հիվանդանում: Պարզապես այս կամ այն հիվանդությամբ մարդը կամ կենդանին հիվանդանում է, եթե նրանց օրգանիզմում տվյալ հիվանդության հարուցիչների բազմացման համար բարենպաստ պայմաններ կան: Եթե դրանք բացակայում են, ապա այդ հարուցիչների մուտքը տվյալ օրգանիզմ զարգացման, բազմացման հեռանկար չի ունենում, ուստի դրանք ոչնչանում կամ ինքնաարտաքսման են ենթարկվում: Այնպես որ, վերջին դեպքում մարդը պարզապես չի հիվանդանում, քանի որ նրա օրգանիզմը այդ հարուցչի համար օտար է, իսկ օրգանիզմը դրան ոչնչացնելու և դրանից պաշտպանվելու ջանքեր չի թափում` հակամարմիններ չի մշակում: Սա տեսակային անընկալությունն է: Այնինչ իմունիտետը հատուկ պաշտպանական հակամարմինների, հակաթույների առկայությունն է, որի կարիքն ունի տվյալ հիվանդության նկատմամբ ընկալ օրգանիզմը: Իմունիտետը ձևավորվում է, եթե տվյալ հիվանդության հարուցչի բազմացման համար օրգանիզմում բնական պայմաններ կան: Ուստի այդ հարուցիչներից պաշտպանվածությունն ապահովելու համար այստեղ իմունային հատուկ հակամարմիններ են մշակվում: Գործի է դրվում իմունային համակարգի օրգանների պաշտպանիչ բջիջների ամբողջ հավաքակազմը: Ուրեմն, իմունիտետը օրգանիզմում կոնկրետ որևէ հարուցչի դեմ հատուկ հակամարմինների և հակաթույների առկայությունն ու դրանց մշակման գործընթացն է:
Տարբերում են իմունիտետի հետևյալ տեսակները:
- Բնական իմունիտետ, երբ մարդը որոշակի հիվանդությունների դեմ բնական ճանապարհով հակամարմիններ է ձեռք բերում.
- ա) մորից` պտղի ներարգանդային զարգացման ընթացքում (սա բնական, պասիվ, ժամանակավոր իմունիտետն է),
- բ) ախտածին հարուցիչներով վարակվելիս, երբ օրգանիզմի իմունային ամբողջ համակարգը գործի է դնում իր տեղային ու արյունային մեխանիզմները և այդ հիվանդածին մանրէներին չեզոքացնող հատուկ հակամարմիններ, հակաթույներ է արտադրում: Սա բնական, ակտիվ, երկարատև իմունիտետն է, որի շնորհրվ մարդը երկրորդ անգամ այդ հիվանդությունով չի հիվանդանում: Ավելին, այդ նույն հարուցչի հետ հաջորդ հանդիպումների դեպքում օրգանիզմում արթնանում է իմունաբանական հիշողությունը, և իմունային համակարգն ավելի բուռն հակազդող պատասխան է տալիս:
Եվ քանի որ բնական ակտիվ իմունիտետը օրգանիզմում պարտադիր կարգով ձևավորվում է ախտածին մանրէներով վարակման կամ տվյալ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում, ուստի բնակչությանը այդ համատարած վտանգից զերծ պահելու համար կիրառում են կանխարգելիչ` արհեստական միջոցներ: Այսպես, համատարած հիվանդությունից խուսափելու նպատակով վարակի զարգացման վտանգի գոտում ապրող մարդկանց օրգանիզմ են ներմուծում.
- ա) կամ ժամանակավոր պաշտպանվածությունն ապահովելու համար նախապես մշակված հատուկ պաշտպանիչ իմուն հակամարմիններ (սա արհեստական պասիվ իմունիտետն է),
- բ) կամ բնակչության խոցելի խմբերում որևէ հիվանդության դեմ երկարատև կայուն իմունիտետ մշակելու նպատակով օրգանիզմ է ներմուծվում տվյալ վարակիչ հարուցչի ախտածին հատկություններից զրկված, բայց իմունային հատկանիշներ կրող սպիտակուցները` որպես պատվաստանյութ (վակցինա): Վերջինս դրդում է օրգանիզմի իմունային համակարգի օրգաններին ու բջիջներին, և սրանք ակտիվ ձևով սկսում են հատուկ հակամարմիններ, հակաթույներ արտադրել: Դա ապահովում է երկար ժամանակով պաշտպանվածությունը տվյալ հիվանդությունից, ինչպես նաև պահպանվում է վերը նշված իմունաբանական հիշողությունը: Սա արհեստական ակտիվ, երկարատև իմունիտետն է:
Այժմ, երբ ձեզ հայտնի է իմունիտետի բուն էությունը և նրա տարատեսակների դերը օտար ազդակներից մարդու օրգանիզմի պաշտպանվածության գործում, հիշեցնենք, որ արտաքին ծածկույթներից (մաշկ, լորձաթաղանթներ) և տարբեր օրգանների հյուսվածքներից արյան ու ավիշի մեջ թափանցած բոլոր օտար սպիտակուցները, թույներն ու հիվանդածին մանրէները արյան միջոցով նախ և առաջ հայտնվում են ամբողջ օրգանիզմում տարածված ավշային հանգույցներում (նկ. 1), որտեղ սկսվում է այդ օտար «հյուրերի» ստուգման, ճանաչման ու տարբերակման գործընթացը: Այս ընթացքում օտար «հյուրերի» ներթափանցման մուտքին մոտ գտնվող ավշային հանգույցներն ու հանգուցախմբերը մեծանում են, առաջանում են բորբոքման բոլոր նշանները (ցավ, կարմրություն, տեղային ջերմաստիճանի բարձրացում, այտուց և ֆունկցիայի խանգարում): Օտար «հյուրերին» չեզոքացնող, ոչնչացնող հատկանիշներով օժտված մեծ լիմֆոցիտները` ֆագոցիտները կլանում, խժռում են ախտածին մանրէներին (նկ. 2): Հաճախ սրանով էլ ավարտվում է օրգանիզմը դրանց ազդեցությունից զերծ պահելու տեղային հյուսվածքային, բջջային իմունիտետի գործընթացը: Սակայն, երբ այս սահմանագծում առկա հնարավորությունները չեն բավարարում դրանց զարգացումն ու բազմացումը կանխելու համար անհրաժեշտ պահանջներին, և վարակը օրգանիզմում տարածվելու վտանգ է սպառնում, ապա սկսում է գործել հումորալ` արյունային իմունիտետը: Դա մի գործընթաց է, որին մասնակցում են, այսպես կոչված` լիմֆոիդ հյուսվածքի բոլոր օղակները (նկ. 1)` արյունաստեղծ օրգաններ` փայծաղը, ոսկրածուծը, թիմուսը (ուրցագեղձ), որոնք արյունային և ավշային համակարգերի բազմատեսակ իմունային գործառույթներ իրականացնող` արյան և ավշային նախնական, T և B լիմֆոցիտներ, պլազմատիկ բջիջներ են արտադրում (նկ. 3 և 4): Գործի են դրվում ներզատական գեղձերի հորմոններն ու իմունային գործընթացի համար պատասխանատու բոլոր բջիջները:
Նկար 1. Իմունային համակարգի օրգանները
Նկար 2. Ֆագոցիտը կլանում, քայքայում և դուրս է շպրտում օտար սպիտակուցին
Նկար 3. Արյունաստեղծ օրգաններից ծնված լիմֆոցիտները
Նկար 4. Լիմֆոցիտների տարատեսակները
Պաշտպանիչ հակամարմիններ իմունոգլոբուլիններ
Սրանք լիմֆոկիններ են արտադրում
Այստեղ չափազանց մեծ է արյան, որպես ունիվերսալ փոխադրամիջոցի դերը, որը հյուսվածքներին թթվածին, սննդանյութեր մատակարարելուց և նյութափոխանակության արգասիքները հյուսվածքներից հեռացնելուց բացի, ամբողջ օրգանիզմով մեկ իմունիտետի մշակման վերը նշված կենտրոններին է հասցնում ավշային հանգույցում հայտնված օտար սպիտակուցի, ախտածին մանրէի մասին ինֆորմացիան: Դրանով արյունն ապահովում է օրգանիզմի պաշտպանական միջոցների համակցված և առկա պահանջին համապատասխան ուժերի վերադասավորումը: Վերջինս իրականացվում է ներթափանցած օտար մանրէի դրդմամբ, լիմֆոցիտների կողմից արտադրվող և արյան մեջ շարունակ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերի` լիմֆոկինների շնորհիվ (նկ. 4): Լիմֆոկինները գործի են դնում և կարգավորում թիմուսում, ոսկրածուծում, փայծաղում ծնվող լիմֆոցիտների արտադրությունը, ոսկրածուծի բջիջներից հակամարմիններ, սպիտակուցներ արտադրող պլազմատիկ բջիջների գոյացումն ու ակտիվ գործունեությունը:
Եվ այս նորաստեղծ պլազմատիկ բջիջների շարունակ աճող բազմությունը ողողում է ավշային և արյունային համակարգերը ախտածին մանրէներին ոչնչացնող հատուկ հակամարմիններով: Այսպիսով, արյունային (հումորալ) իմունիտետը ապահովում է օրգանիզմի հաղթանակն ախտածին մանրէներով հարուցված և զարգացող հիվանդության դեմ:
Ինչ վերաբերում է լիմֆոկինների և հորմոնային նյութերի փոխկապակցված գործընթացների ուսումնասիրություններին, դրանք այսօր ևս մոլեկուլային կենսաբանության առօրեական խնդիրներից են:
Կարդացեք նաև
Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:
Մ.Մ...
ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...
Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...
Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...
Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...
1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...
Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...
Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...
Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...
Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...
Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն